Ջենիֆեր Լոպեսը սեր է խոստովանել Դրեյքին «Գրամմի»-ի կարմիր գորգին (ֆոտո)
LifestyleՋենիֆեր Լոպեսի ու Դրեյքի հարաբերություններն այս պահին կարող են օդում լինել, սակայն թխահեր գեղեցկուհին գովասանքի ու սիրո խոստովանություն է արել «Գրամմի» մրցանակաբաշխության կարմիր գորգին։
«Ralph and Russo» հիասքանչ զգեստով հայտնվելով կարմիր գորգին՝ 47-ամյա Ջենիֆերը զարմացավ, երբ E!-ի թղթակիցը հարց ուղղեց նրան ռեփերի մասին՝ ասելով, որ Դրեյքն առաջադրված է «Գրամմիի» ու արդյոք Ջենիֆերը նրան է երկրպագելու։
Ի պատասխան Ջենիֆերն ասել է․«Իհարկե, ես սիրում եմ Դրեյքին։ Նա այնքան փայլուն է, այնքան տաղանդավոր։ Հիանալի»։
Լրագրողի հարցին, թե նրանք միասին երգ են ձայնագրում, Ջենիֆերը պատասխանել է «այո» ու ավելացրել, որ իրենք միասին շատ լավ ժամանակ են անցկացրել։
«Նա հիասքանչ է։ Ես այնքան սեր ունեմ այդ տղայի նկատմամբ»,-ասել է Լոպեսը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Life & Style-ը, զույգն ուղղակի ժամանակ է անցկացնում՝ առանց ապագայի պլանների։
