Ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է ազնիվ մետաղների գները
ЭкономикаՀՀ ֆինանսների նախարարության թանկարժեք մետաղների և քարերի պետական գանձարանը սահմանել է փետրվարի 13-19-ի ազնիվ մետաղների գնման և բացթողման գները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, այդ ժամանակահատվածում ոսկու գնման գինը կազմել է 17 հազար 739,21 ՀՀ դրամ, իսկ բացթողման գինը՝ 19 հազար 281,75 դրամ:
Արծաթի գնման գինը 254,38 դրամ է, իսկ բացթողմանը` 276,50 դրամ: Պլատինի համար սահմանված գինը 14 հազար 532,63 է, իսկ բացթողմանը` 15 հազար 796,34 դրամ:
Պալադիում ազնիվ մետաղի գնման համար սահմանվել է 1 հազար 66,29 դրամ, բացթողման համար 12 հազար 28,58 դրամ: