Թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի արտահանման ծավալներն ավելացել են 73.9 տոկոսով
Экономика2016 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանից արտահանվել են 337 մլն 280.7 հազար ԱՄՆ դոլարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, 2015 թվականի համանուն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 73.9 տոկոսով, իսկ դրանց ներմուծումը ավելացել է 36.8 տոկոսով` կազմելով 161 մլն 529.1 հազար դոլար:
Միևնույն ժամանակ, 3.1 տոկոսով նվազել է ոչ թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալը` կազմելով 220 մլն 700.7 հազար դոլար: 12.5 տոկոսով նվազել է նաև ներմուծումը` կազմելով 219 մլն 844.8 հազար դոլար:
Հայաստանից 2016 թվականի հունվար-դեկտեմբերին արտահանման ծավալը կազմել է 1 մլրդ 782 մլն 924.7 հազար ԱՄՆ դոլար, 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այն ավելացել է 20 տոկոսով: 2016 թվականի հունվար-դեկտեմբերին 1.6 տոկոսով ավելացել էՀայաստան ներմուծման ծավալը` կազմելով 3 մլրդ 292 մլն 425.3 հազար ԱՄՆ դոլար: