Մայրաքաղաքի փողոցները մշակվում են աղի և ավազի խառնուրդով. քաղաքապետարան
ОбществоՎաղ առավոտից մայրաքաղաքում տեղացող թույլ ձյան հետևանքով փողոցների երթևեկելի հատվածներում, ջերմաստիճանի անկումով պայմանավորված, հնարավոր մերկասառույցի առաջացումը կանխելու նպատակով օրվա ընթացքում իրականացվել և շարունակվում են ձնամաքրման և աղի ու ավազի խառնուրդով մշակման աշխատանքները:
Գործընթացն իրականացվում է «Սանիթեք» ընկերության և Երևանի վարչական շրջանների կոմունալ ծառայությունների մեքենասարքավորումներով: Սրան զուգահեռ իրականացվում է նաև գլխավոր փողոցների մայթերի ձնամաքրում և աղ ու ավազի խառնուրդով մշակում:
Աշխատանքների ընթացքը տեղերում վերահսկվում է վարչական շրջանների ղեկավարների, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության և հատուկ օպերատիվ շտաբի կողմից:
Գործընթացը կշարունակվի ողջ գիշերվա ընթացքում: