Գիրք նվիրելու օրը Երևանի տարբեր համայնքներում կշրջի «ԳրաԲուս» շարժական գրախանութը
КультураՀՀ մշակույթի նախարարությունն ու Հայաստանի մշակութային հիմնադրամը Գիրք նվիրելու օրն ընթերցողների համար անակնկալ են պատրաստել: Փետրվարի 19-ին ժամը 12։00-ից մինչև երեկո, Հայաստանի առաջին շարժական գրախանութը՝ «ԳրաԲուս»-ը, կշրջի Երևանի համայնքներում:
Ինչպես տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից՝ «ԳրաԲուս»-ում ներկայացված բոլոր գրքերը ընթերցասերները հնարավորություն կունենան գնել 30% զեղչով: Գրքերը կվաճառեն սիրված և ճանաչված մարդիկ:
ԵՐԹՈՒՂԻ
12:00 – Ազատության հրապարակ
13:50 – «Դալմա գարդեն մոլ» առևտրի կենտրոնի մուտքի մոտ
15:10 – Գարեգին Նժդեհի հրապարակ
15:40 - «Երևան մոլ» առևտրի կենտրոնի դիմաց
17:00 - «Սասունցի Դավիթ» կայարան
17:40 – Հանրապետության հրապարակ
18:40 – Հյուսիսային պողոտա