Ինչը՞ կարող է նվազեցնել դեպրեսիան
LifestyleԿամաչ թեյի հրաշագործ հատկությունների մասին մարդկությանը հայտնի է դեռ վաղ ժամանակներից: Կանաչ թեյը, բացի իր բոլոր բուժիչ հատկություններից, նվազեցնում է նաև դեպրեսիան 70-անց մարդկանց մոտ։ Նման եզրակացության են եկել ճապոնացի գիտնականները։
Ճապոնացի մասնագետների ուսումնասիրությանը մասնակցել է մոտ 1000 տարեց կամավոր: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ տղամարդկանց մոտ 34%-ը և կանանց 39%-ը հակված է դեպրեսիայի։ Սակայն լավատեսների մեջ գերակշռել են նրանք, ովքեր յուրաքանչյուր օր մոտավորապես չորս բաժակ կանաչ թեյ են խմում:
Ըստ հետազոտողների՝ մարդու ուղեղի վրա հանգստացնող ազդեցություն է թողնում թեանինը, որը մեծ քանակությամբ առկա է կանաչ թեյում։
Կանաչ թեյն ունի նաև այլ օգտակար հատկանիշներ: Այն իջեցնում է ճնշումն ու կասեցնում քաղցկեղածին գործընթացները: