Հաստատվել է պետական ծառայողների կողմից բնակարանների ձեռքբերման համար նախատեսված դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը
ОбществоՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով 2017 թվականի մարտի 17-ը սահմանվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու ցանկություն ունեցող պետական ծառայողների կողմից ներկայացվող դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից, հրամանով դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի մարտի 17-ը, իսկ գերատեսչական տեղեկանքների ներկայացման վերջնաժամկետն է` մարտի 24-ը:
Դիմում-հայտերի, ինչպես նաև գերատեսչական տեղեկանքի ձևերին հնարավոր է ծանոթանալ այցելելով հետևյալ հղումով` http://minurban.am/lows/files/
Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1209-Ն որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N 6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի կարգը (http://minurban.am/lows/
Կառավարության վերոնշյալ որոշմամբ` ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում և ղեկավարում է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեն:
Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի սպասարկումն իրականացվելու է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի հետևյալ մասնաճյուղերի միջոցով.
|
ՀՀ |
Մասնաճյուղ |
Հասցե |
Աշխատանքային ժամեր |
|
1 |
Արաբկիր |
Կոմիտասի 41 |
Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45 Շաբաթ` 10:00-14:00 |
|
2 |
Կասկադ |
Թամանյան 1 տարածք 70 |
Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45 Շաբաթ-կիրակի` 11:15-19:45 |
|
3 |
Կենտրոն |
Պուշկինի 21/1 |
Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45 |
|
4 |
Կոմիտաս |
Կոմիտասի 30 |
Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45 |
|
5 |
ՀՍՎ (գլխամաս) |
Գր. Լուսավորչի 13 |
Երկուշաբթի-ուրբաթ` 09:15-16:45 |