Խանութի փլուզումից մահացած Անուշին դրսում սպասել են ամուսինն ու երեխան (ֆոտոռեպորտաժ)
ОбществоNEWS.am-ը գրում է.
Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութի փլուզման հետեւանքով մահացած 38-ամյա Անուշ Սարգսյանը իր ամուսնու ու երեխայի հետ էր եկել խանութ (ֆոտոռեպորտաժ): NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից Բարեղամ Խաչատրյանը պատմեց, որ ամուսինը եւ երեխան մեքենայով դրսում սպասելիս են եղել նրան, իսկ Անուշը խանութ է մտել քաղցրավենիք գնելու: Նրա մտնելուց մի քանի րոպե անց բարձր ձայն է լսվել եւ խանութը մի անգամից գետնին է հավասարվել: Անուշ Սարգսյանը ունի 3 անչափահաս երեխա` 2 աղջիկ, 1 տղա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ փետրվարի 14-ին, ժամը 10:15-ին, Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղում մթերային խանութում, տեղի է ունեցել պայթյուն: Փլուզվել է Լեռնանիստ գյուղի 7-րդ թաղամասի թիվ 40 հասցեում գտնվող մթերային խանութի տանիքը: Տուժածները տեղափոխվել են Հրազդան քաղաքի բժշկական կենտրոն:
Ժամը 12.03-ի դրությամբ ավտոկռունկի օգնությամբ փլատակներից դուրս է բերվել երկու կնոջ (մոտ 32 և 50 տարեկան) դի:
%20(1).jpg)