Անտոնի Մարտիալի հաջորդ գոլը 8.5 միլիոն ֆունտով կհարստացնի «Մոնակոյին»
Спорт«Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարտիալի հաջորդ գոլը կհարստացնի նրա նախորդ ակումբ «Մոնակոյին», գրում է Manchester Evening News-ը:
Կողմերի միջեւ պայմանավորվածության համաձայն՝ եթե Մարտիալը 25 գոլ խփի «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում, ապա անգլիական ակումբը պետք է եւս 8.5 միլիոն ֆունտ ստերլինգ վճարի «Մոնակոյին»:
Հիշեցնենք, որ 21-ամյա ֆրանսիացուն ձեռք բերելու համար «Մանչեսթեր Յունայթեդը» 2015-ին 42.4 միլիոն ֆունտ էր վճարել «Մոնակոյին»: Աչքի ընկնելով «Ուոթֆորդի» դեմ Անգլիայի առաջնության 25-րդ տուրի խաղում՝ նա 24-րդ գոլը խփեց Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: