Բավարիան կորուստներով է մոտենում Արսենալի դեմ խաղին
СпортՉեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ առաջին խաղում Մյունեխենի «Բավարիան» կմոտենա կորուստներով:
Գերմանական ակումբին չեն կարող օգնել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին և պաշտպան Ջերոմ Բոատենգը:
Երկու ֆուտբոլիստներն էլ առայժմ չեն ապաքինվել վնասվածքից:
Սպասվում է, որ Ռիբերին և Բոատենգը կկարողանան մասնակցել պատասխան խաղին, որը կայանալու է մարտի 8-ին:
«Բավարիա» - «Արսենալ» առաջին հանդիպումը կայանալու է վաղը` փետրվարի 15-ին: