Գրիզման. Եթե մրցաշրջանը վատ դասավորվի, նորից հարցրեք Աթլետիկոյից հեռանալու մասին
СпортՄադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը նշել է, որ առայժմ չի ցանկանում հեռանալ մադրիդյան ակումբից, սակայն, եթե մրցաշրջանը անհաջող դասավորվի ակումբի համար, նորից կմտածի ակումբը փոխելու մասին:
Ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը»:
«Հիմա ես «Աթլետիկոյից» հեռանալու ցանկություն չունեմ: «Ռեալ Սոսյեդադում» ես զգացի, որ հեռանալու ժամանակն է, բայց Մադրիդում այդպիսի զգացում չկա:
Մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի մրցաշրջանը: Եթե ամեն ինչ վատ վերջանա, նորից հարցրեք ինձ այս մասին», - Գրիզմանի խոսքն է փոխանցել «AS»-ը: