Տատյանա Վալովայան կարեւորել է ԵԱՏՄ-ի եւ Կամբոջայի միջեւ տնտեսական կապերի ներուժի բացահայտումը
ЭкономикаԵվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացման եւ մակրոԷկոնոմիկայի գծով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան եւ Կամբոջայի առեւտրի նախարարության պետքարտուղար Տեկերես Կամրանգը փետրվարի 13-ին Պնոմպենում անցկացրել են ԵԱՏՀ-ի եւ Կամբոջայի Թագավորության կառավարության փոխգործակցության համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը:
Ինչպես տեղեկացրին ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունից, նիստին մասնակցել են ԵԱՏՀ-ի պրոֆիլային դեպարտամենտների, Կամբոջայի պետական մա րմինների եւ բիզնես-ընկերակցությունների, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության երկրների ներկայացուցիչները:
Վալովայան իր ծավալուն ելույթում ներկայացրել Է ԵԱՏՄ-ն եւ հանձնաժողովի գործունեությունը, պատմել Միության երկրների եւ Կամբոջայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման հնարավոր ուղիների մասին, ինչպես նաեւ առաջարկել Է կամբոջացի գործընկերներին՝ կազմել համագործակցության գերակա հարցերի եւ հեռանկարային համատեղ նախագծերի ցանկը, որպեսզի դրանք հանձնաժողովի կողմից քննարկվեն անդամ պետությունների հետ:
ԵԱՏՀ-ի պատվիրակության անդամները ներկայացրել են հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները առեւտրի եւ ներդրումների, սանիտարական, ֆիտոսանիտարական եւ անասնաբուժական միջոցառումների, տեխնիկական կարգավորման, մաքսային վարչարարության, արդյունաբերության եւ Էներգետիկայի ոլորտներում: Նիստի մասնակիցները նաեւ տեղեկատվություն են փոխանակել մտավոր սեփականության բնագավառում իրավական կարգավորման շուրջ:
Տատյանա Վալովայան ողջունել Է ԵԱՏՄ-ի բիզնես-հանրակցության հետ շփումներն ընդլայնելու Կամբոջայի գործարար շրջանների պատրաստակամությունը եւ հորդորել Է գործընկերներին՝ մասնակցել այս տարի Միության երկրներում կայանալիք խոշոր տնտեսական համաժողովներին: