Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչը ծանր վիրավորվել է ականի պայթյունից
Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի բնակիչ 37-ամյա Մամեդ Գարասագգալովը պայթել է ականի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:
Ադրբեջանական լրատվամիջոցները նշում են, որ Գարասագգալովը, մոլորվելով մառախուղի մեջ, մտել է ականապատված չեզոք գոտի: Ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցին ծանր վնասվածքներ է ստացել: Նա տեղափոխվել է հիվանդանոց: Նրա ձախ ոտքն անդամահատել են: