Երևանում փետրվարի 3-9-ը ծնվել է 376 երեխա
ОбществоԵրևանի ծննդատներում փետրվարի 3-9-ն ընկած ժամանակահատվածում լույս աշխարհ է եկել 376 երեխա՝ 186 տղա, 190 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր - համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 36382 քաղաքացի: