Խոշոր չափերով խարդախության համար մեղադրվողը բերման է ենթարկվել
ОбществоՈստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, Կենտրոն վարչական շրջանի ոստիկանության վետերանների հետ համատեղ, Երևանի Տերյան փողոցի թիվ 42 շենքի մոտից Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1969 թ. ծնված Լիլիթ Պ.-ին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, վերջինս փետրվարի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով: