Բռնցքամարտիկներն ավարտում են երևանյան հավաքը
СпортՀայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտում է նախապատրաստական ուսումնամարզական հավաքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` բռնցքամարտիկները նախապատրաստվում են Ստրանջայի մրցաշարին: Հավաքին, ընդհանուր առմամբ, մասնակցում էին 22 մարզիկ: Հավաքը գլխավորում է Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը:
Բռնցքամարտի հավաքականը Ստրանջա կմեկնի փետրվարի 20-ին: Մրցաշարին կմասնակցեն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը, 56 կգ քաշային Վահե Բադալյանը, 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը, 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը, 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը, 75 կգ քաշային Արման Դարչինյանը, 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանը և գերծանր քաշային Դավիթ Չալոյանը:
Մրցաշարը կմեկնարկի փետրվարի 21-ին և կեզրափակվի 27-ին: