Դրանք ռաբիզ ու զզվելի իրականություն են բերում մեր կյանք. Նարինե Գրիոգորյան
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Դերասանուհի եւ բեմադրիչ Նարինե Գրիգորյանը Life.panorama.am-ի զրուցակիցն է: Նրա հետ խոսել ենք «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի, հայ թատերարվեստի եւ կինոարվեստի մասին:
-Նարինե, «Կյանք ու կռիվ» ֆիլմի երկու մասերն էլ շատ քննարկվեցին ու սա կարծես թե այն բացառիկ հայկական արտադրության ֆիլմերից է, երբ քննադատութուններ չհնչեցին: Հետաքրքիր է նաեւ իմանալ Ձեր կարծիքը, թե որպես մասնակից դերասանուհի, թե որպես հանդիսատես:
- Նկարահանումներն իսկապես շատ բարձրակարգ պայմաններում էին, նաեւ սցենարն էր շատ-շատ լավը: Երկու ֆիլմերի հաջողության գրավականը կայանում էր նրանում, որ սցենարը նախապես ու ամբողջությամբ գրված էր ու ի սկզբանե որոշվել էր, որ ֆիլմը երկու մաս է ունենալու: Այսինքն՝ երկու մասերի ողջ անձնակազմը հենց սկզբից միտված էր աշխատանքին ու այնպես չէր, որ առաջին ֆիլմը հաջողեց, դրա համար երկրորդ մասի մտահղացում առաջացավ: Երկու մասերի նկարահանումներն էլ միաժամանակ սկսվեցին, միայն ապրիլյան քառօրյա պատերազմից հետո որոշում կայացվեց, որ ֆիլմի երկրորդ մասում լինելու են սցենարային փոփոխություններ ու ներառվելու է նաեւ այդ օրերի պատմությունը: Սովորաբար, երբ որեւէ ֆիլմի երկրորդ մասն է նկարահանվում, դա արվում է հանուն PR-ի, այն սպասումով, որ առաջինի հաջողությունը կունենա, սակայն այս պարագան լրիվ ուրիշ էր, օրգանապես հենց սկզբից գրված էր երկրորդ մասի սցենարը, քանի որ Մհեր Մկրտչյանի խոսքով, իրեն հետաքրքիր էր, թե հերոսների կյանքն ինչպե՞ս կդասավորվի 25 տարի անց:
Շարունակությունը` այստեղ: