«Արարատ»-ը տնային հանդիպումները կանցկանցի «Միկա» մարզադաշտում
СпортԵրևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն այսուհետև հանդես կգա «Միկա» մարզադաշտում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մրցաշրջանի երկրորդ հատվածում «Արարատ»-ն իր տնային հանդիպումները կանցկացնի ֆինանսների նախարարության մարզադաշտում (նախկին «Միկա» մարզահամալիր):
«Հանրապետական» մարզադաշտում, որտեղ մեր թիմը խաղում էր մրցաշրջանի առաջին կեսում, բարեկարգման աշխատանքներ են կատարվելու:
Հայաստանի առաջնության առաջին շրջանից հետո «Արարատ»-ը վերջին տեղում է և ունի միայն 6 միավոր: