Գյուղնախարարի կարծիքով՝ ցրտահարության հասցրած վնասները ավելի պարզ կերևան միայն գարնանը
ЭкономикаՁյունառատ և ցուրտ ձմռան հասցրած վնասների մասին պարզ կդառնա գարնանը:
Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը՝ պատասխանելով հարցին, թե հաշվի առնելով ցուրտ ձմեռը՝ ինչպիսի՞ աջակցություն է նախատեսվում գյուղացիական տնտեսություններին, ջերմատներին: Նա նշեց, որ կային օրեր, երբ աննախադեպ ցուրտ էր, և այ ն խաղողի այգիները, որոնք չեն թաղվել, կարող էին վնասվել:
«Այս պահին վնասները գնահատել չենք կարող: Իմ կարծիքով՝ գազի սակագնի նվազումն արդեն մեծ օգնություն է ջերմատներին: Սակայն դա չի նշանակում, որ ջերմատների բոլոր հարցերը լուծվել են, մենք շարունակում ենք եղած այլ խնդիրների շուրջ բանակցությունները և փորձում ենք լուծումներ տալ, քանի որ այն արտահանման ամենակարևոր ուղղություններից մեկն է»,-ասաց նա` հավելելով, որ ծրագիրն իրականացնելու ժամանակացույցը երկար է տևում: