Պետությունն ավելի խիստ մոտեցում կցուցաբերի մսամթերքի շրջանառությանն ու իրացմանը
ОбществоԿառավարությունն ընդունած որոշմամբ սահմանեց կենդանիների սպանդից գոյացած մթերքի անասնաբուժական դրոշմման կարգը, որի նպատակն է ավելի խիստ հետևել մսի շրջանառությանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նման կարգը թույլ կտա ավելի լավ հետևել մսի ու մսամթերքի իրացմանը, պահպանման ժամկետներին, վերահսկել արտադրանքի անվտանգությունը:
«Որոշումն ուղղված է սպանդի գործընթացում պահանջվող անվտանգության երաշխիքների ապահովմանը, անասնաբուժական հսկողության մակարդակի բարձրացմանը, իրացվող մթերքի նույնականացման և վտանգավոր մթերքի բացահայտման հետագծելիության ապահովմանը»,- ասաց Առաքելյանը: