Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի թիմը 10 մարզիկով կներկայանա Կիևի մրցաշարին
СпортՀայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը Կիևի միջազգային մրցաշարին կմասնակցի 10 մարզիկով:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը: Կիևի մրցաշարին կմասնակցեն 59 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը, 70 կգ քաշային Վարշամ Բորանյանը, 75 կգ քաշային Ռաֆայել Ալեքսանյանը, 80 կգ քաշայիններ Սարգիս Քոչարյանը և Ռաֆիկ Մանուկյանը, 85 կգ քաշայիններ Մաքսիմ Մանուկյանը, Արթուր Շահինյանը, 98 կգ քաշային Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանր 130 կգ քաշային Վաչիկ Եղիազարյանը:
Հավաքականը մարտի 1-ին կմեկնի Կիև: Մրցաշարը կմեկնարկի մարտի 3-ին և կավարտվի մեկ օր անց` մարտի 4-ին: