ԼՂՀ ՊԲ-ում զինծառայող է մահացել
ОбществоShabat.am-ը գրում է.
Shabat.am-ի տեղեկություններով այսօր՝ փետրվարի 17-ին, Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում 20-ամյա ժամկետային զինծառայող է մահացել:
Տեղեկատվությունը մեզ հետ զրույցում հաստատեց ԼՂՀ ՊՆ խոսնակ Սենոր Հասրաթյանը, նշելով, որ պաշտոնական հաղորդագրությունը կտարածեն ավելի ուշ:
Նշենք, որ հարազատներին փոխանցել են՝ զինծառայողը մահացել է շմոլ գազի թունավորման հետևանքով: Նա ամիսներ անց պետք է զորացրվեր: