Մոուրինյոն դժգոհ է առաջին խաղակեսից
СпортԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է ֆրանսիական «Սենթ Էթյենի» նկատմամբ 3:0 հաշվով հաղթանակը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի առաջին խաղում:
«Առաջին խաղակեսում կենտրոնացվածության պակաս էր նկատվում մեզ մոտ: Թույլ էինք տալիս կոպիտ սխալներ պաշտպանությունում, իսկ գրոհները շատ դանդաղ էինք սկսում: Մեր բախտը բերեց, որ հաղթում էինք առաջին խաղակեսից հետո:
Ընդմիջումից հետո պատկերը փոխվեց, եւ մենք սկսեցինք գործել ավելի արագ: Իդեալական չէինք խաղում, սակայն ավելի լավ էր, քան առաջին խաղակեսում: Առաջին խաղում 3:0 հաշվով հաղթելը լավ արդյունք է, սակայն պայքարը դեռ չի ավարտվել»,- մարզիչի խոսքը փոխանցում է BBC-ն:
Հիշեցնենք, որ մանչեսթերցիների բոլոր գոլերը խփել էր շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վատառողջ լինելու պատճառով չէր հայտավորվել հանդիպմանը: Պատասխան խաղը կկայանա փետրվարի 22-ին Ֆրանսիայում: