Ծանր քաշերում միշտ կաղում ենք. ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ
СпортԱզատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նորանշանակ մարզիչ Արմեն Մկրտչյանը անդրադարձավ ընթացիկ առաջնությանը:
«Առաջնության ավարտից հետո մարզչական շտաբի հետ միասին կքննարկեն, թե որտեղ ունեն բաց տեղեր և դրանից հետո միայն կորոշենք ինչ անել: Թեթև քաշային կարգի մարզիկները մեզ մոտ միշտ լավն են, սակայն ծանր քաշերում միշտ կաղում ենք: Առաջնության առաջին եռյակին կվերցնենք հավաքների»,- լրագրողների հետ զրույցում ասաց Մկրտչյանը:
Առաջնության ավարտից հետո թիմը կմեկնի Ծաղկաձոր ուսումնամարզական հավաքի: Հապետ Կուրգինյանը կլինի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի երկրորդ մարզիչը: