Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը
ОбществоՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 17-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակվել է Վարդենյաց լեռնանցքը:
Բքի պատճառով փակ է նաև Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 18-ի ժամը 00:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ են Հ-38 ավտոճանապարհի Բերդ-Ճամբարակ հատվածը և Մ-10 ավտոճանապարհի Վարդենյաց լեռնանցքը:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորանների հատվածում և Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Տավուշի մարզի Իջևան, Դիլիջան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, բացի կցորդիչով բեռնատարներից: