Լուիս Էնրիկե. Քննադատությունն ինձ վրա չի ազդում
СпортԿատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հաղորդել է, որ ուշադրություն չի դարձնում քննադատությանը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում ֆրանսիական ՊՍԺ-ին պարտվելուց հետո:
«Քննադատությունն ինձ վրա ոչ մի կերպ չի ազդում, հակառակ դեպքում չէի կարողանա մնալ երեք տարի: Ակումբի և լրատվամիջոցների միջև մեծ տարածություն կա: Չեմ լսում այն, ինչ գրում և խոսում մամուլում: Չեմ պատրաստվում դա անել նաև այս շաբաթ: Հեռուստացույցին չեմ մոտենում 10 մետրից ավելի մոտիկ տարածության վրա:
Էական չէ, թե ինչ տեղի կունենա առաջիկա շաբաթներին: Դա չի անդրադառնա իմ հետագա որոշումների վրա»,- իսպանացի մասնագետի խոսքը մեջբերում է «marca»-ն: