Բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը
ОбществоՍիսիանի տարածաշրջանի Զանգերի հատվածում բուք է: Այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը:
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհը:
Ավտոճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները շուրջօրյա հսկողություն են իրականացնում:
Աղբյուրի փոխանցմամբ՝ միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: