Դավիթ Արշակյանն առաջին գոլն է խփել «Չիկագո Ֆայրի» կազմում
СпортMLS-ի նոր մրցաշրջանին նախապատրաստվող ամերիկյան «Չիկագո Ֆայրը» ստուգողական խաղում 5:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Մայամիի» նկատմամբ, հայտնում է ակումբի կայքը:
Հայաստանի հավաքականի թեկնածու Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում փոխարինման է դուրս եկել ընդմիջմանը, իսկ 52-րդ րոպեին հաշիվը դարձրել է 4:1: Դա 22-ամյա հարձակվողի առաջին գոլն էր ամերիկյան ակումբի կազմում:
Հիշեցնենք, որ MLS-ի նախորդ մրցաշրջանում Դավիթ Արշակյանը «Չիկագո Ֆայրի» կազմում մասնակցել է 9 հանդիպման, արդյունավետ գործողություններով աչքի չէր ընկել: Նա ԱՄՆ էր տեղափոխվել Լիտվայի «Տրակայից»: