Հովհաննես Գաբուզյանը 7 միավոր ունի «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունում
СпортԻրանում ավարտին է մոտենում «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` տեղի ունեցավ մրցաշարի նախավերջին տուրը, որում Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը հաղթանակներ տոնեցին: 10-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևը ու Ղրղզստանը ներկայաց նող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:
Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 7 միավոր: Փետրվարի 20-ին տեղի կունենան մրցաշարի վերջին տուրի պարտիաները: