Արտակարգ դեպք Արմավիրի մարզի Արտաշար գյուղում. դպրոցի աշակերտները թունավորման ախտանիշներով դպրոցից տեղափոխվել են հիվանդանոց
ОбществоShamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արտաշար գյուղի միջնակարգ դպրոցից 9 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է Մեծամորի բժշկական կենտրոն։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 5 հոգին գտնվում են բժիշկների հսկողության տակ։
Ըստ հիվանդանոցի բժիշկների՝ նրանք վիճակը միջին ծանրության է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխաները թունավորվել են դպրոցի դասարանում, դասի ժամանակ։ Մանրամասները՝ քիչ ուշ։