Հայաստանն ավելացրել է տրանսպորտային միջոցների ներմուծումը
Հայաստանն այս տարվա ութ ամիսներին ներմուծել է շուրջ 245 մլն 320 հազար դոլարի վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտի միջոցներ' նախորդ տարվա ցուցանիշը գերազանցելով 6.7 տոկոսով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' 2014 թվականի ութ ամիսների ընթացքում զգալի ավելացել է նաև տրանսպորտայի միջոցների արտահանման ծավալը: Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանից արտահանվել է 4 մլն 161.4 հազար դոլարի տրանսպորտային միջոց, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համամատ աճել է 13.7 տոկոսով:
Այս տարվա առաջին ութ ամիսներին էականորն ավելացել է նաև սարքավորումների ներմուծման և արտահանման ծավալը: Հունվար-օգոստոս ամիսներին Հայաստան է ներմուծվել 47 մլն 603.7 հազար դոլարի սարքեր և ապարատներ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 12.3 տոկոսով: Դրանց արտահանումն այս տարի ավելացել է 27.6 տոկոսով: