Նավթի համաշխարհային գներն աճում են
ЭкономикаԼոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այս մասին գրում է Gazeta-ն:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթեւ տեսակի WTI նավթի մարտի ֆյուչերսներն աճել են 0.25%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 54.05 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի ապրիլի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.02%-ով եւ հասել 56.18 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: