Յանա Եգորյան.Ես չեմ ասել, որ թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը խնդիրներ ունեն
СпортArmtimes.com-ը գրում է.
Օրերս օլիմպիական կրկնակի չեմպիոն սուսերամարտիկ Յանա Եգորյանը խիստ քննադատության արժանացավ հայ հասարակության մի մասի կողմից: Eg.ru-ի հրապարակած հարցազրույցում մարզուհին նշել էր, որ իրեն չեն հետաքրքրում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եղած խնդիրները, եւ նա ադրբեջանցի շատ ընկերներ ունի: Հետագայում Եգորյանը հերքել է, որ նման բան է ասել:
«Ես չեմ ասել, որ թքած ունեմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը բարձր մակարդակներում խնդիրներ ունեն»,- նրա խոսքերն է փոխանցում Rusarminfo.ru-ն:
Յանա Եգորյանը նաեւ ասել է, հույս ունի՝ երբեք չի հանդիպի այն լրագրողին, որն իրենից հարցազրույց է վերցրել, քանի որ այդ դեպքում, ինչպես ինքն է նշել, իր սուսերը կարող է կեղտոտվել: