Տոնածիսական միջոցառումներ՝ «Բուն Բարեկենդան» տոնին ընդառաջ
ОбществоԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի Ավան, Մալաթիա-Սեբաստիա, Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում կազմակերպվել են «Բուն Բարեկենդան» տոնի խորհրդով տոնածիսական միջոցառումներ:
Ամենուր միջոցառումներին ակտիվորեն մասնակցել են տեղի կրթամշակութային հաստատությունների սաներն ու հանրակրթական դպրոցների աշակերտները՝ ներկայացնելով ինչպես ձեռագործ ու նկարչական աշխատանքներ, այնպես էլ իրենց իսկ ձեռքով պատրաստած ավանդական կերակրատեսակներ: Միջոցառումներն ուղեկցվել են նաև վարչական շրջանների երաժշտական ու մշակութային հաստատությունների սաների ելույթներով:
Հիշեցնենք, որ «Բուն Բարեկենդանի» տոնին նվիրված՝ Արարատյան հայրապետական թեմի հետ համատեղ իրականացվող հիմնական միջոցառումը տեղի կունենա փետրվարի 26-ին, որի շրջանակում Սուրբ Սարգիս եկեղեցու բակից ժամը 14:00-ին նախ կմեկնարկի տոնին նվիրված երթը դեպի Ազատության հրապարակ, որտեղ էլ կկայանա ազգային ավանդական երգ ու պարով և տոնածիսական խաղերով ուղեկցվող եզրափակիչ համերգային ծրագիրը: