Սպառողական գների ինդեքսը նվազել է 1,4 տոկոսով
ЭкономикаՀայաստանում 2016 թվականին սպառողական գների միջին տարեկան ինդեքսը կազմել է 98.6 տոկոս` նախորդ տարվա 103.7 տոկոսի դիմաց:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները, սպառողական գների անկմանը նպաստել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) և ոչ պարենային ապրանքների գնանկումը` համապատասխանաբար` 97 տոկոս և 97.5 տոկոս:
Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 101.8%: 2016թ չորրորդ եռամսյակում սպառողական գների ինդեքսը կազմել է 99.1%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 101.0%-ի դիմաց:
Գրանցված գնանկումը հիմնականում պայմանավորված էր ոչ պարենային ապրանքների և պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գնանկմամբ, համապատասխանաբար` 96.5% և 99.4%: Միևնույն ժամանակաշրջանում ծառայությունների գների ինդեքսը կազմել է 100.6%` նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի 102.3%-ի դիմաց: