ՀՀ սփյուռքի նախարարությունը պարգևատրեց գիտության, մշակույթի, լրատվության, կրթության ոլորտի ներկայացուցիչներին
ОбществоՄայրենիի օրվա կապակցությամբ հայոց լեզուն մաքուր և անարատ պահելու համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը փետրվարի 21-ին «Մայրենիի դեսպան» մեդալով պարգևատրեց տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մարդկանց:
«Գիտության, կրթության, մշակույթի, լրատվության դաշտում հայերենը գեղեցիկ արտաբերող, խոսքով հասարակության վրա ազդեցություն ունեցող անձանց ցանկանում ենք շնորհակալություն հայտնել մեր լեզուն իրենց շուրթերից գեղեցիկ հնչեցնելու համար»,- նշեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
«Մայրենիի դեսպան» մեդալի արժանացան բանասեր, լեզվաբան Սեդա Թորոսյանը, Հայկուհի Գևորգյանը, բանասիրական գիտությունների դոկտոր-պրոֆեսորներ Լալիկ Խաչատրյանը, Սուրեն Դանիելյանը, բանասիրական գիտությունների դոցենտ Աշոտ Տեր-Մինասյանը, մեկնաբան, լրագրող Արտակ Հերիքյանը:
Արևմտահայերենի պահպանման համար մեդալ ստացավ հայրենադարձ Վահրամ Պետրոսյանը: