Նախարարությունը ներկայցնում է Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերի ցանկը
ЭкономикаՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը ներկայացրել է Սյունիքի և Լոռու մարզերի ներդրումային ծրագրերը, որոնք արժանացել են ՀՀ կառավարության հավանությանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում մարզերից ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ:
Փետրվարի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում Սյունիքի և Լոռու մարզերից ներկայացված ներդրումային ծրագրերի փաթեթների վերաբերյալ խորհրդակցությունից հետո դրական եզրակացություն են ստացել Սյունիքից` 2 և Լոռիից` 3 ներդրումային ծրագրեր: Սյունիքի մարզից ստացված ծրագրերը վերաբերում են գյուղտեխնիկայի մատակարարման բազայի ձևավորմանը, սառնարանային տնտեսությունների հիմնմանը, իսկ Լոռու մարզից ծրագրերը վերաբերում են հացի արտադրությանը, ֆերմերային տնտեսությունների ստեղծմանը, գյուղմթերքի վերամշակմանը:
Ինչ վերաբերում է ծրագրերի իրականացման ժամկետներին, կախված ծրագրի ոլորտից և ներդրումային ծավալներից, շահագրգիռ գերատեսչություններում կատարվում են հավանության արժանացած ծրագրերի իրականացման նախապատրաստական աշխատանքներ:
1. |
ՀՀ Սյունիքի մարզ |
Խնձորեսկ Շինուհայր Ախթալյան Անգեղակոթ |
«ՀՀ Սյունիքի մարզում գյուղատնտեսական սարքավորումների վարձակալության և սպասարկման կենտրոնների ստեղծում» ներդրումային ծրագիր |
2. |
Սիսիան և Շվանիձոր |
«ՀՀ Սյունիքի մարզում սառնարանային տնտեսությունների, ինչպես նաև տեխնիկական մշակաբույսերի միջհամայնքային մթերման ու տեսակավորման կենտրոնների ստեղծում» ներդրումային ծրագիր |
|
3. |
ՀՀ Լոռու մարզ |
Ալավերդի |
«Ալավերդու հացի գործարան» ԲԲԸ-ի զարգացման ծրագիր |
4. |
Ամրակից |
«Ֆերմերային տնտեսություն հիմնում» ներդրումային ծրագիր ներկայացում |
|
5 |
Վանաձոր համայնք |
«Ռոզֆռուդ» արտադրամասի ընդլայնում» ներդրումային ծրագիր |