Ереван, 13.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«The Guardian»-ի անդրադարձը Երևանին. «Քաղաք, որտեղ Քանյե Ուեսթը սիրում է լողալ Կարապի լճում»

Blognews.am-ը գրում է.

Բրիտանական «Գարդիան» (The Guardian) օրաթերթի պաշտոնական կայքն իր հոդվածներից մեկում անդրադարձել է Երևանին, քաղաքի բնակչությանն ու նրանց սովորույթներին: Հոդվածում գրված է. 

« Գրեթե յուրաքանչյուր նրբանցքի բակերում կարող եք գտնել պապիկների մի խումբ, որոնք շարունակ նարդի են խաղում տաղավարներում և «բամբասում են» քաղաքականությունից: Զառերի համահունչ ձայնը, լվացքի պարանները, մրգերի և բանջարեղենի անուշ բույրը նկարագրված են անգամ Վասիլի Գրոսմանի՝ Երևանի վերաբերյալ 1962 թվականին ստեղծած նկարչական գրքում: Վերջինս Երևանը ներկայացնում է որպես ապրող օրգանիզմ:

 

Ինչքա՞ն կանաչ է քաղաքը

Տասնամյակների ընթացքում Երևանի կանաչապատ այգիները գնալով վերածվել են սրճարանների, առևտրի կենտրոնների: 2012 թ. քաղաքի բնակիչները դուրս եկան իշխանությունների դեմ՝ պաշտպանելու համար հանրային զբոսյգիներից մեկի ոչնչացումը, և, վիճահարույց կերպով, բայց հաղթանակ տարան: Չնայած որ լուրեր են պտտվում վերամշակման գործարաններ բացելու մասին և անտառավտանգման դեմ նախաձեռնության մասին, որը կկոչվի Armenia Tree Project, միևնույնն է, կանաչապատումը դեռ այն աստիճանի հասած չէ, ինչպիսին պատկերացնում էին դրա համար պայքարող քաղաքացիները:

Չնայած քաղաքի՝ հեծանվային ուղիների բացակայությանը, հեծանիվներ օգտագործողների թիվը գնալով մեծանում է: Սակայն միևնույն ժամանակ տաքսիներն այնքան շատ են, որ մարդիկ հիմնականում դրանից և սովետական ժամանակաշրջանի մետրոյից են օգտվում:

 

Լավագույն կառույցը

Հիմնված լինելով 1983 թ.՝ Երևանի ճարտարապետական զարդը համարվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Այն սովետական ժամանակաշրջանում կառուցված հսկայական աստղանավի տեսք ունի: Նախագծված լինելով մի խումբ հայ ճարտարապետների կողմից՝ համալիրը 1000 նստատեղից բաղկացած բեմահարթակ ունի, որը կապում է երկու դահլիճներն իրար:

Այս նախագծի համար ճարտարապետները 1987 թ. արժանացել են ԽՍՀՄ մրցանակի, որն իր տեսակում լավագույնն էր: Անվանված լինելով Սովետական Հայաստանի նախկին առաջին քարտուղարի անունով՝ դահլիճում ելույթ են ունենում և՛ հայ, և՛ օտարազգի արտիստներ, ներառյալ Deep Purple խումբը, որը հանդես եկան համերգային ծրագրով 2010 թ. և ֆրանսահայ երգիչ Շառլ Ազնավուրը:

 

Ամենաանհաջող կառույցը

Հանրապետության հրապարակին կից գտնվող այգում գտնվում է Երևան Էլիտ Պլազան, որը բացվել է 2013 թ. և համարվում է ողջ Կովկասի խոշորագույն բիզնես կենտրոնը: Դրա առանձնահատուկ ոճը, ըստ քաղաքացիների, ստիպում է քաղաքին կորցնել իր պատմական տեսքը:

Այս քաղաքը 29 տարով ավելի մեծ է Հռոմից և դարեր շարունակ օրինակ է ծառայել մնացած քաղաքների համար, սակայն վերջին տարիներին կատարվող շինարարական բումի պատճառով հաստատ այդպես չեք ասի:

 

Ի՞նչով է Երևանն առավել մնացած քաղաքներից

Երևանն այն վայրն է, որտեղ չափազանց հեշտ է կապեր հաստատել և նոր մարդկանց հետ շփվել: Այն փոքրիկ է, իսկ հայերը բնատուր հյուրասեր մարդիկ են, այդ իսկ պատճառով բարում ընդամենը մի քանի րոպե է հարկավոր անծանոթներից ընկերներ դառնալու և միասին «խմելու» համար:

 

Լավագույն վայրը

ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը ամենահետաքրքիր վայրն է դարձել քաղաքում հիմնադրման հենց օրից՝ 2011 թ: Նորաձև կահավորված տարածքը՝ 450 համակարգչային աշխատասեղաններով, տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաներով, յուրաքանչյուր տարի հազարավոր երիտասարդների հնարավորություն է տալիս հմտություններ զարգացնելու դիզայնի, ռոբոտիկայի, անիմացիայի, կինոստեղծման, վեբ ծրագրավորման ոլորտներում:

Կենտրոնը, որտեղ անդամավճար չի գործում, մասնաճյուղեր է բացել երկրի այլ քաղաքներում ևս, և վերջերս սկսել է համագոծակցել Սմիթսոնյանի հետ՝ Հայաստանում մշակութային տուրիզմը զարգացնելու համար:

 

«Տեղական» տաղանդ

Նարեկ Մարգարյան և Սերգեյ Սարգսյան դուետը Արմքոմեդի հաղորդաշարի հեղինակներն են: Այն քաղաքական սատիրայի վրա է հիմնված, ցուցադրվում է և՛ հեռուստաեթերով, և՛ յութուբյան ալիք ունի:

Միահյուսելով քաղաքական ոլորտի նորությունները հաղորդավարների խայթող, սոցիալական մեկնաբանություններին Արմքոմեդին դարձել է Հայաստանի  քաղաքական սատիրա ներկայացնող թիվ մեկ հաղորդումը: այն անգամ գնահատվել է ամերիկացի հայտնի հաղորդավար Քոնան Օ Բրայանի կողմից:

 

Նորաձևությունը

Սովետական Միության փլուզումից հետո երևանաբնակների ոճը ֆորմալ, սևից դանդաղորեն փոխվեց դեպի ավելի գունավոր, ինքնարտահայտող ոճի: Փողոցում քայլելիս տեսնում ես, որ կանանց գրեթե  կեսը բարձրակրունկ կոշիկներ է կրում, իսկ մյուս կեսը՝ սպորտային, հարմարավետ սնիքերսներ:

 

Ամենաանտեսված վայրը

Գտնվելով մաշտոցի պողոտայում՝ քաղաքի կենտրոնական գծի վրա, Կապույտ մզկիթը այնպիսի մի կառույց է, որը և՛ քաղաքացիները, և՛ այցելուները հաճախ չեն էլ նկատում: 18-րդ դարի շիաների մզկիթը սովետական տարիներին դադարեցրեց իր գոծունեությունը, սակայն Հայաստանի անկախացումից անմիջապես հետո այն բարենորոգվեց՝ Իրանի կառավարության հատկացրած գումարով: Կառույցում գտնվում են կենտրոնական աղոթատեղին, գրադարանը և լուսանկարների սրահը: Այստեղ անգամ առաջարկվում են պարսկերենի դասընթացների կուրսեր: Աղմկոտ Երևանի ամենահանդարտ վայրն է: Քանի որ այն գոյատևած միակ մզկիթն է Հայաստանում, այն այժմ հանգույց է հանդիսանում, որը միավորում է բազմաթիվ պարսիկ քաղաքացիների և զբոսաշրջիկների:

 

Ինստագրամի ամենահայտնի էջը

Vscoarmenia էջը լի է Երևանի ճարտարապետական հնագույն կառույցների, եկեղեցիների, ժամանակակից արվեստի գործերի լուսանկարներով:

 

Ամենավիճահարույց իրողությունը

Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի (հայաբնակ տարածք, որն անկախ է հայտարարվել Սովետական Միության փլուզումից հետո) սահմանային վեճը երևանցիների մտածմունքի առարկան է: Ստեփանակերտը (Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքը) Երևանից շուրջ 300 կմ հեռոավորության վրա է գտնվում, սակայն Հայաստանը դրա գլխավոր ֆինանսական և ռազմական օգնականն է:

Քառօրյա պատերազմը 1994 թ. հրադադարից հետո սահմանին տեղի ունեցած ամենաուժգին պայքարն էր: Երկու կողմն էլ մարդկային կորուստներ տվեցին: Ճիշտ է, հրադադար հայտարարվեց, սակայն դրանից հետո մի քանի հայ զինվորներ են վախճանվել, որի համար Հայաստանի կառավարությունը մեղադրում է Ադրբեջանին՝ որպես պայմաններ խախտող կողմի:

 

Պատմության պահը

1965 թ., երբ Հայաստանը դեռ Խորհրդային Միության կազմի մեջ էր մտնում, շուրջ 100000 ցուցարարներ դուրս եկան փողոց՝ կոչելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ կատարված օսմանյան թուրքերի կողմից: Ցեղասպանության ժամանակ մեկ միլիոնից ավելի մարդիկ են զոհվել, իսկ շատ-շատերն էլ սփռվել են ողջ աշխարհում:

Ցուցարարները Սովետական Միությունից պահանջում էին ճանաչել ցեղասպանությունը և Երևանում զոհերի հիշատակին նվիրված հուշարձան կառուցել: Վերջիվերջո թույլատվություն տրվեց կառուցելու Եեեռնի հուշահամալիրը, որը գտնվում է այնպիսի բլրի գագաթին, որտեղից տեսանելի է ողջ քաղաքը: Հուշահամալիրը կոչվեց Ծիծեռնակաբերդ և այստեղ ամեն տարվա ապրիլի 24-ին հավաքվում են հազարավոր այցելուներ՝ հարգելու անմեղ զոհերի հիշատակը:

 

Տեղի լավագույն արտիստը

Սթրիթ արթը Երևանում նոր զարգացող արվեստ է, սակայն 21-ամյա երիտասարդ Ռոբերտ Նիկողոսյանն արդեն հասցրել է շատ կառույցներ և պատեր զարդարել հայտնի հայերի աննման դիմապատկերներով, այդ թվում մեծանուն դերասան Մհեր Մկրտչյանի, Կոմիտասի և այլոց: Չնայած որ երիտասարդ արտիստն արդեն շատ հետևորդներ ունի, կան նաև այնպիսի մարդիկ, որոնց դուր չեն գալիս այդ գործերը: Բանը հասել է նրան, որ երևանցի մի այլ, տարիքով ավելի մեծ արտիստ անգամ ասել է, որ Ռոբերտի գործերը պետք է արգելվեն:

 

Ամենաարտասովոր և հետաքրքիր օրը

Եթե հարմարեցնեք Երևանում լինել հուլիս ամսին, չզարմանաք, եթե մի օր փողոցով քայլելիս դույլերով ջուր լցնեն ձեզ վրա: Զատիկից 14 շաբաթ հետո հայերը նշում են Վարդավառը, հին հեթանոսական տոն, որի ժամանակ երեխաները և դեռահասները ջրում են միմյանց: Գնացեք կենտրոնում գտնվող Կարապի լիճ, որտեղ այդ օրը մեծ միջոցառումներ են անցկացվում և որի մեջ անցյալ տարի ցատկեց Քանյե Ուեսթը»: 

 

Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении?