Դոլարն արժևորվել է, եվրոն ու ֆունտը` արժեզրկվել
ЭкономикаԳերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա երկրամասը կոչ է արել երկրի իշխանություններին թույլ չտալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից Գերմանիայում սահմանադրական հանրաքվեի թեմայով հանրահավաք անցկացնել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Երկրամասի աշխատանքի, ինտեգրացիոն և սոցիալական հարցերի նախարար Ռայներ Շմելցերը հայտարարել է, որ Թուրքիայից եկող պետական գործիչները Գերմանիայում հանրահավաքներ կազմակերպելով մասնատում են հասարակությանը: «Իրավական առումով մեր ձեռքերը կապված են: Այդ պատճառով անհրաժեշտ է, որ նախ և առաջ գործի մեջ մտնի դաշնային կառավարությունը»,- ասել է նա:
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը փետրվարի 18-ին հանրահավաք էր կազմակերպել Օբերահուզեն քաղաքում: Արդեն Մյունխենում լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Էրդողանը ևս ժամանելու է Գերմանիա և հանրահավաք անցկացնի: Յըլդըրըմը, սակայն, չէր հստակեցրել, թե որ քաղաք է գնալու նախագահը:
Ավելի վաղ Գերմանիա այցելած Էրդողանի դեմ Քյոլնում տասնյակ հազարավոր թուրքերի մասնակցությամբ բողոքի ցույց էր կազմակերպվել: