Կարլոս Տեւեսը երջանիկ չէ Չինաստանում
Спорт«Շանհայ Շենհուայի» նորեկ Կարլոս Տեւեսը երջանիկ չէ Չինաստանում, թեեւ դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը, գրում է Ole-ն:
Արգենտինացի հարձակվողի գործակալը նշել է, որ նա առաջիկայում չի հեռանա թիմից, սակայն դա կարող է տեղի ունենալ, եթե իրավիճակը չփոխվի:
Նշվում է, որ 33-ամյա Տեւեսը չի կարողանում հարմարվել ասիական կյանքին: Նրան դուր չեն գալիս չինական ուտելիքները, ապրելակերպն ու մեթոդները:
Հիշեցնենք, որ Կարլոս Տեւեսը վերջերս արգենտինական «Բոկա Խունիորսից» էր տեղափոխվել «Շանհայ Շենհուա», որը նրան վճարում է շաբաթական 615 հազար ֆունտ ստերլինգ աշխատավարձ: