Երիտասարդների ներգրավվածությունը երկրին առնչվող որոշումների կայացման գործընթացում կարևոր է. Հռիփսիմե Բոչոլյան
ИнтервьюՓետրվարի 23-ին ՀՀ Ազգային ժողովում հասարակական և քաղաքական կյանքում ունեցած ակտիվ մասնակցության համար պարգևատրվեցին երիտասարդական խորհրդարանի մի շարք անդամներ, ինչի հետ կապված ORER.am-ը զրուցեց Երիտասարդական խորհրդարանի անդամ Հռիփսիմե Բոչոլյանի հետ:
- Փաստացի ավարտվեցին երիտասարդական խորհրդարանի հիմնական աշխատանքները. որպես երիտխորհրդարանի անդամ` կասե՞ ք, թե ինչո՞ վ է զբաղվում կառույցը եւ ի՞նչ խնդիրներ է վեր հանում:
- Կառույցը ստեղծվել է երիտասարդության վերաբերյալ օրենքների նախագծերի, երիտասարդությանը վերաբերող հիմնահարցերի քննարկման, երիտասարդներին օրինաստեղծ աշխատանքներին մասնակից դարձնելու, առկա թերությունները վեր հանելու և լուծումներ առաջարկելու համար:
Կցանկանայի, որպեսզի Երիտասարդական խորհրդարանը այսչափ չկուսակցականացվեր, քանի որ անկախ քաղաքական հայացքներից, այս կամ այն հարցի շուրջ ունեցած տարաձայնություններից, այնուամենայնիվ, մենք բոլորս ունենք մեկ նպատակ՝ մեր երկիրն ավելի լավը դարձնելու ցանկություն և պատրաստակամություն: Կարծում եմ, որ պետք է գործենք միայն կառուցողական դաշտում:
- Առհասարակ, ի՞նչ է տալիս երիտխորհրդարանի անդամ լինելը երիտասարդներին:
- Իմ կարծիքով, Երիտասարդական խորհրդարանը ինքնադրսևորման և սեփական հնարավորությունները իրացնելու յուրօրինակ հարթակ է:
- Իսկ ինչպե՞ս եք պատկերացնում երիտասարդների դերն ու նրանց ներուժի օգտագործումը գալիք ընտրություններում:
- Իմ խորին համոզմամբ՝ այսօր Հայաստանում քաղաքականության հաջողված մոդելը իրականություն կարող է դառնալ նաև երիտասարդների ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ:
Ինքս կարևորում և առաջնահերթ եմ համարում երիտասարդների ներգրավվածությունը երկրին առնչվող որոշումների կայացման գործընթացում: Անչափ ուրախ եմ, որ գալիք խորհրդարանական ընտրություններին երիտասարդական խորհրդարանի անդամներից շատերը՝ հանձին ինձ, լինելու են ոչ թե պարզապես դիտորդի, այլ ակտիվ մասնակցի դերում՝ որպես պատգամավորի թեկնածու:
- Հռիփսիմե, ո՞րն եք համարում այս տարիների` երիտասարդական խորհրդարանի շրջանակներում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
- Ամենակարևորը՝ ձեռք բերեցի ընկերներ, որոնց երբեք չեմ կորցնի: