Երևանի ոստիկանությունում կայացել է սեիմնար-խորհրդակցություն
ОбществоՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության դահլիճում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ, շտաբի պետ, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Իսկանդարյանի նախագահությամբ կայացել է խորհրդակցություն, որի ընթացքում ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Գոռ Հարությունյանը ներկ այացրել է ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 10-ի «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» թիվ 797-Ն որոշման գործնական կիրառման առանձնահատկությունները:
Այս մասին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Քննարկվել են այնպիսի կարևոր հիմնախնդիրներ, ինչպիսիք են` ներխուժումը վերացնելու հիմքերը, այն դեպքերը, որոնք բացառում են ՀՀ ոստիկանության կողմից ներխուժումը վերացնելը կամ կանխելը, ներխուժումը վերացնելու կամ կանխելու համար տրվող լիազորագրի բովանդակությունը:
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են իրենց պրակտիկայում տեղ գտած հակասական իրադրությունները, որոնց Գոռ Հարությունյանը տվել է սպառիչ մեկնաբանություններ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախագահողը հանձնարարել է ներխուժումը վերացնելիս կամ կանխելիս խստորեն պահպանել գործող կարգավորումները, լինել հնարավորինս զգոն և պահպանել խորհրդակցության ընթացքում արտահայտված մոտեցումները: