Մինո Ռայոլա. Ես կկտրեմ Բալոտելիի լեզուն
СпортՖրանսիական «Նիցայի» իտալացի հարձակվող Մարիո Բալոտելիի գործակալ Մինո Ռայոլան «սպառնացել» է կտրել ֆուտբոլիստի լեզնուն, եթե նա շարունակի անպատվել մրցավարներին: «Լորյենի» դեմ Ֆրանսիայի առաջնության նախորդ տուրի խաղում Բալոտելին կարմիր քարտ էր ստացել մրցավարին անպատվելու համար եւ որակազրկվել է 2 խաղով:
«Ես լուծում ունեմ այդ իրավիճակում: Ես կկտրեմ Բալոտելիի լեզուն, եւ նա այլեւս չի ունենա ոչ մի արդարացում»,- իտալացի գործակալի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Մինո Ռայոլան նաեւ «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գործակալն է: