Հայաստանի միջբանկային շուկայում իրականացվել է 6.7 միլիոն դոլարի առք և վաճառք
ЭкономикаԱրտարժույթի ներբանկային շուկայում փետրվարի 20-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 62 մլն 613 հազար 407 դոլար 485.92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74 մլն 261 հազար 674 ԱՄՆ դոլար 487.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես տեղեկացրին Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 11 մլն 650 հազար ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,96 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 200 հազար ԱՄՆ դոլարի առք և վաճառք 487,25 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 13 մլն 830 հազար 563 եվրո 512,68 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12 մլն 427 հազար 218 եվրո 516,66 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 811 մլն 233 հազար 425 ՌԴ ռուբլի 8,36 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 300 մլն 264 հազար 644 ՌԴ ռուբլի 8,47 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: