Հայտնի է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը
СпортԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ,- տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
1/8 եզրափակչի` «Մոնակոյի» հետ առաջին խաղում Սթերլինգը դարձել էր գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների թվում էին «Լեսթերի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը, «Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Կևին Գամեյրոն: