Տաջիկստանն ուսումնասիրում Է ԵԱՏՄ-ին անդամակցելու նպատակահարմարությունը
ЭкономикаՏաջիկստանի իշխանությունները քննարկում են Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՀՄ) երկրի անդամակցության նպատակահարմարությունը:
Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Մոսկվայում Տաջիկստանի դեսպան Իմուդին Սատորովը՝ մեկնաբանելով այդ կազմակերպությանը հանրապետության անդամակցության հնարավորությունը:
«Այդ հարցն ուսումնասիրվում Է,-ասել Է դիվանագետը:-Հանրապետությունն ուսումնասիրում Է Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը եւ նպատակահարմարությունը»: Դրա հետ մեկտեղ, հավելել Է նա, Տաջիկստանի ղեկավարությունը «պաշտպանում Է ինտեգրացման գործընթացները հետխորհրդային տարածքում»:
ԵԱՏՄ-ի մասնակիցներն են՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Ռուսաստանը: