Ереван, 24.Январь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину» Фотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWP Испания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и Арменией Президент США: Путин пойдет на уступки Айк Мартиросян стал победителем Международного шахматного турнира Инспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн. Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровища Парламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодекс Трамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят» ААЦ подала два иска против Степана Асатряна


Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ արևմտահայերենի խնդիրներին առնչվող տեսաժողով է անցկացվել

Общество

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, Լիբանանում ՀՀ դեսպանության, Լիբանանի Հայկազյան համալսարանի և ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի աջակցությամբ փետրվարի 24-ին տեղի ունեցավ «Արևմտահայերենի վտանգ­վածությունը և պետական լեզվաքաղաքական խնդիրները» թեմայով տեսաժողով` ուսուցիչների, լեզվաբանների, մտավորականների մասնակցու­թյամբ (միացումը Բեյրութի Հայկազյան համալսարանից):

Ինչպես տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության տեղեկատվության և հեռահաղորդակցության վարչությունից, Հայաստանից տեսաժողովին մասնակցում էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, սիրիահայ հայրենադարձ լեզվաբան Հակոբ Չոլաքյանը, ԵՊՄՀ Սփյուռք գիտակրթական կենտրոնի ղեկավար Սուրեն Դանիելյանը, Բեյրութի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի ուսուցչուհի Նորա Թաշչյան-Սարաֆյանը, ՀԲԸՄ Հայկական Վիրտուալ համալսարանի տնօրեն Հասմիկ Խալափյանը, Գևորգյան հոգևոր ճեմարա նի ուսուցիչ Անի Ֆիշենկճեանը, ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի գիտաշխատողներ, լեզվաբաններ, ուսուցիչներ:

Լիբանանից հեռավար քննարկմանը մասնակցում էին Հայկազյան համալսարանի Հայկական սփյուռքի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանը, Անթիլիասի արևմտահայերենի կենտրոնի պատասխանատու Ժիրայր Դանիելյանը և Անթիլիասի դպրեվանքի ուսուցչուհի Գեղանի Էթիմեզյան, Հայ ավետարանական քոլեջի փոխտնօրեն Արմեն Յուրնեշլյանը, Հայկազյան համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ Հակոբ Յակուբյանը, Մեսրոպեան բարձրագույն վարժարանի տնօրեն Գրեգուար Գալուստը, ՀՀ դեսպանության ներկայացուցիչ Վլադիմիր Պողոսյանը:

Ողջունելով տեսաժողովի մասնակիցներին` Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց. «Այսօր հավաքվել ենք՝ նոր ձևաչափով ևս մեկ անգամ քննարկելու արևմտահայերենի պահպանման խնդիրները և գտնելու լուծումներ: Մայրենի լեզվի պահպանումն ու տարածումը Սփյուռքի նախարարության գերակա խնդիրներից է, և այս տեսաժողովը ևս կազմակերպվել է մեր նախաձեռնությամբ իրականացված Մայրենիի շաբաթվա միջոցառումների շրջանակում: Քանի որ Լիբանանը Արևմտահայերենի պահպանման միջնաբերդն է, նրա զարկերակն ու ոգին, մենք որոշեցինք հեռակապով մեր մտահոգությունները կիսել ձեզ հետ, գտնել առկա խնդիրների իրատեսական լուծումներ:

Նախարարը ներկայացրեց այն ծրագրերն ու ձեռնարկները, որոնք նախարարությունը իրականացնում է` համագործակցելով Հայաստանի և Սփյուռքի կառույցների և մասնագետների հետ: Նա կարևորեց արևմտահայերենի դասավանդումը նաև Հայաստանում, քանի որ ի դեմս սիրիահայերի` շուրջ 20 հազար արևմտահայերենի կրողներ են հաստատվել Հայաստանում, որը հայոց լեզվի երկու ճյուղերի մերձեցման հնարավորություն է ընձեռել:

«Այո, արևմտահայերենը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է վտանգված լեզու, կարծում եմ, պետք է միասնական ուժերով ստեղծենք արևմտահայերենի փրկության ծրագիր և հետևողականորեն իրականացնենք այն` ունենալով պետության և համահայկական, հոգևոր կառույցների աջակցությունը»:

Մենք որոշակի քայլեր ենք ձեռնարկում. Արևմտահայերեն է դասավանդվում Հայաստանի մի շարք բուհերում, ԳԱԱ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում գործում է արևմտահայերենի բաժինը: Ակտիվ գործունեություն են ծավալում ԵՊՄՀ Սփյուռք գիտակրթական կենտրոնը, ՀԲԸՄ վիրտուալ քոլեջը: Սփյուռք ամառային դպրոցում գործում է արևմտահայերենի արագացված ուսուցման դասընթացը, ստեղծվել են երեք փորձնական այբենարան և ընթերցարան, նախարարության «Հայերն այսօր» պարբերականը միակ պաշտոնական կայքն է, որ ունի արևմտահայերեն տարբերակ, նախարարության պատվերով ստեղծվել և գործ ում է «Արևմտահայերենից արևելահայերեն և հակառակը» փոխարկիչ ծրագիրը:

Վերջերս մեր աջակցությամբ ստեղծվեց արևմտահայերեն մանկապատանեկան «Հայկաշխարհ» կայքը: Կազմակերպվել է խնդրին նվիրված երկու գիտաժողով, ստեղծվել է 3 աշխատանքային խումբ: Կառավարության առջև հարց ենք բարձրացրել` ստեղծել Հայերենի բարձրագույն խորհուրդ, որը կզբաղվի և’ արևելահայերենի, և’ արևմտահայերենի խնդիրներով»:

Նախարարը առաջարկեց հայագիտական առարկաների` մասնավորապես հայոց պատմության նոր դասագրքերը, որոնք նպատակահարմար կհամարվեն սփյուռքյան դպրոցների համար՝ թարգմանել արևմտահայերեն և հրատարակել:

Քննարկվեցին Արևմտահայերենի վտանգվածությանը, դպրոցական դասագրքերի լեզվական վիճակին, դասավանդման որակին, լեզվական ընդհանրականությանը վերաբերող խնդիրներ:

Կարևորվեց Հայաստանի դպրոցներում արևմտահայերենի ուսուցման, հեռահար ուսուցման հնարավորությունները օգտագործելու անհրաժեշտությունը, նոր դասագրքերի ստեղծումը:

Արվեցին մի շարք առաջարկություններ: Որոշվեց հաջորդ տեսաժողովը կազմակերպել մայիսին:

 

Апелляционный суд отменил оправдательный вердикт в отношении троих членов движения «Тавуш за Родину»Кэшбэк до 2% с картами IDBank Mastercard и ArCaФотограф Армен Амбарцумян удостоен награды ISPWPИспания приветствует прогресс в процессе нормализации отношений между Азербайджаном и АрмениейПрезидент США: Путин пойдет на уступкиАйк Мартиросян стал победителем Международного шахматного турнираИнспекционный орган по надзору за рынком Армении в 2025 году выписал штрафы на сумму более $1,1 млн.Самые дорогие сумки Мелании Трамп: крокодиловая Birkin за сотни тысяч долларов и другие люксовые сокровищаПарламент Армении одобрил в первом чтении законопроект о внесении поправок в Избирательный кодексТрамп: США в вопросе Гренландии могут делать «все, что захотят»ААЦ подала два иска против Степана АсатрянаЗа пределами политических лозунгов — вопрос экономической ориентации Армении Рынок ЕАЭС без промышленной динамики: экономический тупик Армении ВТБ (Армения) выпустил карту MIR Travel для удобных платежей и переводов между Россией и АрмениейКэшбэк до 2%, бесплатная карта Mastercard и бесплатная карта ArCa при присоединении к IDSalaryОни «анализируют» речь других, оставляя в стороне собственные дела: «Паст»Что еще «откроют» перед выборами? «Паст»Недействительные говорят о «недействительности»: «Паст»Стартует конкурс образовательной программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего»Ожидается рост цен на земли: «Паст» Забронируйте участие в конференции FINTECH360 до 31 марта и получите скидку 15% Власти Армении сознательно обирают народ: ежедневно из карманов населения выкачивается более 500 миллионов драмов BVLGARI на LVMH Watch Week 2026: «Искусство золота» в римском стиле и швейцарской точностиПашинян обвинил оппозицию в разрушении железной дороги, отвечая на вопрос о поездах в АзербайджанБезопасность и суверенитет: вызовы Армении на Южном Кавказе «Интер» поздравил Генриха Мхитаряна с днем рожденияКонстантин Орбелян номинирован на премию Cultural Icon AwardВ Европе опасаются, что в Давосе Трамп объявит о новой альтернативе ООНТрамп включил армяно-азербайджанский процесс в список своих достижений за 365 дней у властиВ Германии сошел с рельсов поезд метроВ Армении 27 января объявлен днем памяти погибших при защите ОтечестваГлавный дипломат ЕС прокомментировала угрозы Трампа захватить ГренландиюКто возглавит опытную партию, и каковы его амбиции? «Паст»В Братиславе сформирован международный фронт защиты Армянской Апостольской Церкви: «Паст»Власти всячески препятствовали проведению мероприятия «Мы есть»: «Паст»Правительство Армения просит льгот для торговли со странами ЕАЭСРоссия может увеличить срок пребывания в стране перевозчиков из АрменииТрамп заявил, что больше не будет думать только о миреСпикер: Ереван будет пытаться найти решение для возвращения всех пленных из БакуГамбарян: Вопросы «церковь-священнослужитель» выходят за рамки государственного контроляСеть фиксированной связи Ucom доступна в Зовуни 27-29 апреля в Ереване состоится международная конференция FINTECH360Внешние «игроки» уже открыто вмешиваются во внутренние дела Армении: «Паст»Коррупция вернулась в КГД? «Паст»Отравились не едой, а... угарным газом: «Паст»Нарушение годами: нулевое производство: почему Антикоррупционный комитет «не видит» очевидного? «Паст» У Самвела Карапетяна диагностировали коронавирус, ему намеренно не оказали медпомощь: Арам ВардеванянЕАЭС и Россия — в основе экономики Армении: цифры, рынки и зависимости Министр юстиции РА приняла посла БолгарииВ Гренландии отметили спад экономической активности после угроз США