Ереван, 22.Февраль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраля Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордов Экспорт армянского вина снизился, но подорожал Правоохранители разыскивают участников перестрелки в Ачапняке Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию США Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России Аделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026 «Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна Bloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питанием


Երջանիկ ամուսնության համար շատ տղամարդկանց պակասում է հենց այս որակը

Lifestyle

Վաշինգտոնի համալսարանի գիտնականները՝ Ջոն Գոտտմանի գլխավորությամբ, երկարատև հետազոտություն են անցկացրել ընտանեկան հարաբերությունների վերաբերյալ։ Հետազոտությանը մասնակցել է ամուսնական 130 զույգ։ Գիտնականները հետևել են զույգերի ամուսնական կյանքին՝ ամուսնության օրից սկսած 6 տարի։ Գիտնականները եկել են հետևություն․ այն տղամարդիկ, ովքեր զիջումների են գնում, ավելի ամուր ընտանիք ունեն։

Պատկերացրեք ամուսիններ Լոուրենին և Ստիվենին։ Ստիվենը խոսքերով համաձայն է, որ հավասարությունը հաջողակ ամուսնության գրավականն է, բայց նրա գործողություններն այլ բան են ասում։ 

Ստիվեն․ Մենք ընկերներով գնում ենք ձկնորսության։ Այսօր երեկոյան դուրս կգանք։ 

Լոուրեն․ Բայց վաղն ընկերուհիներս պետք է գան։ Դու ախր խոստացել էիր օգնել ինձ տան գործերում։ Մի՞թե մոռացել ես։ Չե՞ս կարող վաղը երեկոյան գնալ։ 

Ստիվեն․ Այդ դու ես մոռացել ձկնորսության մասին։ Ես չեմ կարող վաղը երեկոյան գնալ։ Մենք գնում ենք մի քանի ժամից։ 

Լոուրենը զայրանում է, Ստիվենին էգոիստ է անվանում և դուրս հանում սենյակից։ Ստիվենն իրեն ճնշված է զգում, նա վերցնում է վիսկին և սկսում ֆուտբոլ նայել։ Լոուրենը վերադառնում է, փորձում խոսել ամուսնու հետ, բայց Ստիվենը նրան անտեսում է։ Լոուրենը սկսում է արտասվել։ Ստիվենն ասում է, որ պետք է ավտոտնակ գնա ու հեռանում է։ 

Այսպիսի վեճերը զուգորդվում են փոխադարձ վիրավորանքներով, դրա համար էլ դժվար է հասկանալ իրական պատճառը։ Սակայն, մի բան ակնհայտ է․ Ստիվենը չի ցանկանում զիջումների գնալ։ 

ԶԻՋՈՒՄՆԵՐ ԱՆԵԼՈՒ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Բոլոր հարաբերություններում էլ լինում են զայրույթի րոպեներ, փոխադարձ քննադատություններ, պոռթկումներ։ Բայց եթե ամուսինները չեն փորձում հարթել կոնֆլիկտը, այլ՝ ավելի են այն թեժացնում՝ միմյանց բացասական վերաբերմունք ցուցաբերելով, ապա՝ ամուսնությունը վտանգի տակ է հայտնվում։ 

Գիտնական Ջոն Գոտտմանն ընդգծում է՝ տղամարդկանց 65 տոկոսը միայն ավելի է խորացնում կոնֆլիկտը վեճերի ժամանակ։ 

Վերը բերված օրինակում՝ Ստիվենի ռեակցիան խոսում է այն մասին, որ նա չի լսում կամ ընդունում Լոուրենի պրետենզիաները։ Դրա փոխարեն, նա ընդունում է պաշտպանվողական դիրք և ներկայացնում իր սեփական պրետենզիաները․ «ինչպես կարող էր նա մոռանալ ձկնորսության մասին»։ Հայտնի է, որ քննադատությունը, պաշտպանվողականությունը, անհարգալից վերաբերմունքը, արհամարհանքը վկայում են այն մասին, որ ամուսինը չի ցանկանում որևէ զիջումների գնալ։ 

Իհարկե, որպեսզի ամուսնությունը երջանիկ ու հաջողակ ստացվի, ամուսիններից երկուսն էլ պետք է աշխատեն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Չնայած, կանանց մեծամասնությունն անում է դա․ նրանք կարող են զայրանալ ամուսինների վրա, անհարգալից վերաբերմունք դրսևորել, սակայն թույլ են տալիս ամուսիններին ազդել իրենց որոշումների վրա, ամուսինների կարծիքն ու զգացմունքները առաջնային են համարում։ Իսկ ամուսինները շատ հազվադեպ են նման կերպ պատասխանում։ Արդյունքում՝ ամուսնալուծությունների հավանականությունը հասնում է 81 տոկոսի և դա այն դեպքերում, երբ ամուսինը չի ցանկանում «իշխանությունը» կիսել կնոջ հետ։ 

ԱՄԵՆ ԻՆՉ ՍԿՍՎՈՒՄ Է ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ

Ամեն ինչ սկսվում է մանկությունից։ Երբ տղաները խաղում են իրար հետ, նրանք կենտրոնանում են հաղթանակի վրա, նրանց չի հուզում մյուսների զգացմունքները։ Երբ տղաներից մեկը կոտրում է ոտքը, մյուսներն ուշադրություն չեն դարձնում։ Ամեն դեպքում խաղը շարունակվում է։ 

Աղջիկների դեպքում էմոցիաները առաջնային են։ Երբ աղջիկներից մեկն ասում է՝ «Ես ձեզ հետ չեմ խաղում», ապա՝ խաղն ավարտվում է։ Աղջիկները խաղը վերսկսում են միայն այն դեպքում, երբ բոլորն իրար հետ հաշտվում են։ Աղջիկների խաղը լավագույն ձևով է նրանց պատրաստում ամուսնական կյանքին, քան տղաների խաղը։ 

Իհարկե, կան կանայք, ովքեր դժվարությամբ են գլուխ հանում մանրուքներից, և տղամարդիկ կան, ովքեր զգում են ուրիշների զգացմունքները։ Տղամարդկանց 35 տոկոսն է օժտված նման ինտելեկտով՝ զգալ ուրիշների զգացմունքները։ 

ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՀԱՄԱՐ

Այն տղամարդիկ, ովքեր հուզական ինտելեկտի պակաս ունեն, միշտ հրաժարվում են զիջել կնոջը։ Նրանք վախենում են կորցնել իշխանությունը։ Արդյունքում՝ կանայք նույնպես հրաժարվում են զիջումների գնալ այդպիսի ամուսինների նկատմամբ։ Տղամարդիկ, ովքեր օժտված են էմոցիոնալ ինտելեկտով, ընդհակառակը, հաշվի են նստում կնոջ զգացմունքների հետ, որովհետև հարգում և սիրում են իրենց կնոջը։ Երբ կնոջը հարկավոր է խոսել, ամուսինն անջատում է ֆուտբոլը և լսում է նրան։ Նա ընտրում է «մենք»-ը, «ես»-ի փոխարեն։ Նա սովորում է հասկանալ կնոջ ներքին աշխարհը, ոգեշնչվում է նրանով և հարգանքով ցույց է տալիս, որ պատրաստ է փոխզիջումների։ Սեքսից նրա բավարարվածությունը, կյանքի նկատմամբ վերաբերմունքը ընդհանուր առմամբ ավելի բարձր է, քան էմոցիոնալ ինտելեկտի պակաս ունեցող տղամարդկանց մոտ։ Այդ ամենին ի պատասխան, կինը ավելի նվիրված է լինում ամուսնուն։ 

Ի դեպ՝ այսպիսի տղամարդիկ նաև լավ հայր են, քանի որ չեն վախենում զգացմունքներից, սովորեցնում են երեխաներին հարգել սեփական և ուրիշների զգացմունքները։ 

ԻՆՉՊԵՍ ԶԱՐԳԱՑՆԵԼ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԻՆՏԵԼԵԿՏԸ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՄՈՏ

  • Խոսեք ձեր էմոցիաների մասին․ «ես զայրացած եմ», «ես այնքան ուրախ եմ», «սա կարող է վիրավորել նրան»․․․
  • Նկատեք ու ընդգծեք նրա էմոցիաները․ «դու նեղվա՞ծ ես», «դու այնքան ուրախացար, երբ․․․»․․․
  • Հրավիրեք նրա ուշադրությունը ուրիշների զգացմունքների վրա․․․
  • Մի վախեցեք ցույց տալ իրական զգացմունքները՝ լացեք, եթե ուզում եք, ծիծաղեք, արտահայտեք ձեր զգացմունքները․․․

Թարգմանությունը՝ ԼՈՒՐԵՐ.com-ի

Աղբյուրը՝ psychologies

Ваагн Хачатурян на что-то намекает Николу Пашиняну? «Паст» Общество опровергает «опровержение» МОНКС: «Паст»Ни шага не делают, ни окончательного ответа не дают: «Паст»CBS: военные США готовы к удару по Ирану 21 февраляЗакажите карту Arca Classic от IDBank и получайте до 2% кэшбэкa Арцахское движение стало точкой опоры для демократических перемен во всей Восточной Европе: заявление АНК IDBank подвел итоги розыгрыша, проведенного в рамках IDsalary: 55 счастливчиков получили свои призы «Сказка о Царе Салтане» Сарика Андреасяна побила в России сразу несколько рекордовЭкспорт армянского вина снизился, но подорожалПравоохранители разыскивают участников перестрелки в АчапнякеUcom и Hero House Yerevan продолжают сотрудничество Постпред Ирана при ООН заявил, что Тегеран «решительно» ответит на агрессию СШАСтипендиат программы «Армянские Виртуозы» фонда «Музыка во имя будущего» Эдуард Даян был удостоен Гран-ПриСурен Суренянц представил новое народное движение «Нет Западному Азербайджану»Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы или предложения, прошу написать мнеСтартовала презентация Мониторинга дружественности коммуникационных режимов - 2025 (Фото, Видео)О каких «достижениях» говорят власти? «Паст»«Оппозиционные силы должны объединиться в несколько крупных идеологических блоков и нанести поражение действующему режиму»: «Паст»Через два дня после «открытия» избирательного сезона губернатор Сюника раздал жителям финансовую помощь: «Паст»В «ГД» снова происходят внутренние брожения: «Паст»«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна: «Паст»Нужно объединиться вокруг повестки «Нет Западному Азербайджану»: письмо представителям ООН (Видео)В Арташате открылся новый филиал Америабанка: специальные предложения для новых клиентовОпасная щедрость: IDBank предупреждает о росте числа фальшивых социологических опросов в интернете.Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в РоссииАделия Петросян — в финале после короткой программы в женском фигурном катании на ОИ-2026«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге АкопянаBloomberg: акции Nestle упали до минимума на фоне скандала с детским питаниемРоссия и Иран с 1 апреля приступят к реализации проекта ж/д линии Решт - Астара В приграничных сёлах Армении закрывают школы Вэнс: возможное ядерное оружие Ирана не должно попасть в третьи рукиДействовать исключительно в рамках закона и конституционных полномочий. Движение "Всеармянский Фронт"Ватикан не войдет в состав Совета мира по ГазеВ Иране в отношении протестующих возбудили не менее 23 тысяч уголовных делВТБ (Армения) открыл обновленный офис в городе АштаракИнициатива Idram-а, Mediamax-а и фонда «Айорди» к Дню дарения книгКлеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»«АйаКве» представляет политическую заявку с повесткой смены власти: «Паст»Какие планы у Запада и Пашиняна относительно железной дороги? «Паст»Глава крупнейшего в Европе завода по производству вооружения: Война в Украине не закончится в 2026 годуЦентральный комитет АРФ Дашнакцутюн в Греции: Считаем неуместным встречаться с президентом АрменииIDBank открыл представительство в Глендейле, штат КалифорнияБилл Гейтс обсудил в Китае сельское хозяйство, медицину и сферу ИИПослание Католикоса: Наши души тревожатся из-за многочисленных нападок на нашу Святую Церковь Архиепископа Микаэла Аджапахяна 17 февраля выпишут из больницыВласти Армении передали Австрии обвиняемого в совершении краж гражданинаАкция в защиту Гарегина Второго в соборе Святых Гевондянц в БербанкеСледственный комитет «опровергнув», по сути фактически подтвердил: «Паст»«Серии» нападок на Национальную идентичность: «Паст»Впечатляющая заявка «Сильной Армении» и неприкрытая паника «Гражданского договора»: «Паст»