Արա Զոհրաբյանի կարծիքով` մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան պետք է աշխատեցնել Ադրբեջանի դեմ
ОбществоԱրցախում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ժամանակ որպես դիտորդ հանդես եկած եվրախորհրդարանի երեք պատգամավորների նկատմամբ քրեական գործ հարուցելով Ադրբեջանը հատեց «կարմիր գիծը»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Ադրբեջանի այս մարտահրավերը, նախ և առաջ ուղղված է Եվրոպայի քաղաքական հանրույթի դեմ»,- Արմենպրեսի հաղորդմամբ՝ ասաց Մելիքյանը՝ հավելելով, որ այդ քայլը Արցախին հնարավորություն է տալիս ավելի մեծ չափով գտնվելու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում:
ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի խոսքով` եվրախորհրդարանի պատգամավորների նկատմամբ հետապնդմամբ Ադրբեջանն առնվազն միջազգային հանրության մոտ ագրեսորի կարգավիճակ է ստանում: «Ադրբեջանը հետապնդում է քաղաքական համոզմունքներ ունեցող մարդկանց: Մենք պետք է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան աշխատեցնենք Ադրբեջանի դեմ»,-հավելեց նա: