Դոլարը, եվրոն ու ֆունտն արժեզրկվել են, ռուբլին` արժևորվել
ЭкономикаՀայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը փետրվարի 27-ին կազմել է 486,70 դրամ: Այն փետրվարի 24-ի համեմատ արժեզրկվել է 0.08 դրամով: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 515,12 դրամ՝ արժեզրկվելով 0,38 դրամով, բրիտանական ֆունտի փոխարժեքը 604,77 դրամ է՝ փետրվարի 24-ի համեմատ այն արժեզրկվել է 5,41 դրամով: Ռուսական ռուբլու փոխարժեքը փետրվարի 27-ին կազմել է 8.43 դրամ` փետրվարի 24-ի համեմատ այն արժևորվել է 0,02 դրամով:
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները` արծաթ` 285,88 դրամ, ոսկի՝ 19,616,82 դրամ, պլատին` 16,070,26 դրամ: